Հայաստանն իր աշխարհագրական սահմանափակ հնարավորությունների պատճառով մեծապես կախված է ներմուծումից։ Արդյունքում արտաքին շուկաներում տեղի ունեցող փոփոխություններն իրենց անմիջական ազդեցությունն են ունենում մեր տնտեսության վրա՝ նպաստելով գնային տատանումներին։ Այստեղ մշտապես կարևորվում է պետության դերակատարումը, որն անուղղակի կերպով պետք է չեզոքացնի արտաքին բացասական հետևանքները։
Ներկայումս խառնաշփոթ է տիրում ավտոմեքենաների վառելիքների մասով։ Տատանվում է հեղուկ գազի արժեքը` ֏120-֏200։
Մեզ չի կարող չանհանգստացնել նաև ՌԴ կառավարության որոշումը, որով արգելվում է բենզինի արտահանումը մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:
Բացվել է Արցախբանկի «Հոմպլեքս» մասնաճյուղը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս իրավիճակում Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված տվյալների համաձայն վառելիքի շուկայում գների համատարած անկում է․
Այսպես, 2025թ․ հունիսին 2024թ․ հունիսի համեմատ բենզինի գները կրճատվել են 7․61%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 2․69%—ով։
Դիզելային վառելիքի գները 2025թ․ հունիսին 2024թ․ հունիսի համեմատ կրճատվել են 10․88%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 2․69%-ով։ Միևնույն ժամանակ նկատենք, որ այլ վառելանյութի գները 2025թ․ հունիսին 2024թ․ հունիսի համեմատ կրճատվել են 0․62%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․16%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում