Ի՞նչ գույն են նախընտրում հայ գնորդները.Wildberries

2 Min Read

Ի՞նչ գույն են նախընտրում հայ գնորդները հագուստն առցանց պատվիրելիս։

Wildberries-ի ամառային պատվերները հստակ ցույց են տալիս՝ գույնի ընտրությունը զուտ էսթետիկայի հարց չէ. այն նաև տրամադրության, եղանակի ու սպառողական սովորությունների ցուցիչ է։

Անվիճելի առաջատարը պատվերների քանակով սև գույնի ընտրությունն է՝ ործնական ու խիստ։ Այն կազմում է պատվերների գրեթե 27%-ը։ Երկրորդ տեղում սպիտակն է՝ թեթևության և թարմության համար նախընտրելի, հատկապես ամռանը։ Երրորդը՝ կապույտը՝ հուսալի և հանգիստ երանգ, որը սիրված է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում։

Թոփ 10 գույների շարքում են նաև բաց դարչնագույնը, մոխրագույնը, կանաչը, վարդագույնը, երկնագույնը, շոկոլադագույնը և մուգ դարչնագույնը։ Յուրաքանչյուրն իր նշանակությունն ու դինամիկան ունի։ Օրինակ՝ բաց դարչնագույնը ժամանակակից նեյտրալ է, հատկապես պահանջված կանանց զգեստապահարանում, իսկ կանաչը՝ երիտասարդների ընտրությունն է՝ վառ ու ազատ ոճի ձգտման համար։

Հետաքրքիր է, որ նույնիսկ տաք եղանակին հայ օգտատերերն արդեն սկսում են պատվիրել հագուստներ ավելի հագեցած ու ջերմ երանգներով՝ շոկոլադագույնով ու դարչնագույնով։ Սա կարող է խոսել գալիք սեզոնի նկատմամբ վաղ հետաքրքրության մասին։

Wildberries հարթակում կանանց հագուստի պատվերները զգալիորեն գերազանցում են տղամարդկանց և մանկական հագուստի պատվերներին՝ մի քանի անգամ։ Հենց կանայք են ձևավորում գունային հիմնական տենդենցները՝ թելադրելով թե՛ երանգների, թե՛ սեզոնային նախընտրությունների տոնը։ Մանկական հագուստի պահանջարկը նույնպես կայուն է՝ հատկապես վարդագույն, երկնագույն և կանաչ գույների նկատմամբ։

Եթե խոսենք սեզոնայնության մասին, ապա ամառվա ամիսներին՝ հունիս-հուլիս, արձանագրվում է հետաքրքրության անկում աշնանային հագուստի նկատմամբ։ Բայց արդեն օգոստոսին պահանջարկը սկսում է աճել, իսկ սեպտեմբերին աշնանային ապրանքների պատվերների թիվը գրեթե կրկնապատկվում է։

Պատճառները կանխատեսելի են. նախ՝ օգտատերերը փորձում են ժամանակին գնել անհրաժեշտ չափերն ու նոր հավաքածուները, երկրորդ՝ ամառային զեղչերն առավել շահավետ են դարձնում գնումները։ Եվ վերջապես, գնորդների աճող հատվածն սկսում է պլանավորել առաջիկա սեզոնը՝ խուսափելու համար աշնանային դեֆիցիտից։

Գույնը՝ ընտրություն է, իսկ ընտրությունը՝ ոճ։

Հայ օգտատերերը Wildberries-ում դրսևորում են ոչ միայն ճաշակ, այլև ուշադրություն մանրամասների և սեզոնի նկատմամբ։ Բաց ու ամառային երանգներից՝ դեպի հագեցած ու ջերմ։ Եվ այս ամենը՝ հաստատված թվերով։

 

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով