Ռուսաստանում վաճառվել է 563 հազարից ավելի 20 տարեկանից մեծ ավտոմեքենա

1 Min Read

2025 թվականի առաջին կեսին Ռուսաստանում վաճառվել է 563 հազար ավտոմեքենա, որոնք արտադրվել են 2004 թվականին կամ ավելի շուտ։ Դրանցից ավելի քան կեսը (315 հազար հատ) եղել են օտարերկրյա արտադրության։ Այս մասին հայտնել է «Ավտոստատ» վերլուծական գործակալության տնօրեն Սերգեյ Ցելիկովը։

Այս մեքենաները կազմում են երկրորդային ավտոմեքենաների շուկայի ավելի քան 20%-ը։

📊 Ամենաշատ վաճառվող ապրանքանիշը՝

  • Toyota – 90.8 հազար միավոր
  • Nissan – 32.7 հազար
  • Honda – 21.8 հազար
  • Volkswagen – 18.7 հազար
  • Mitsubishi – 16.7 հազար

📍 Վաճառքի աշխարհագրությունը՝

  • Սիբիր – 26.3%
  • Հեռավոր Արևելք – 17.2%
  • Ուրալ – 6.1%

🔧 Հետաքրքիր փաստ է, որ 20 տարեկանից մեծ օտար մեքենաների գրեթե կեսը (46%) աջակողմյան ղեկով են, ինչը բնորոշ է Ճապոնիայից ներմուծված մեքենաներին, հատկապես Սիբիրի և Հեռավոր Արևելքի շրջաններում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով