3 հարց, որ ամենից հաճախն է տրվում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի մասին

1 Min Read

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առանձնացրել է  3 հարց, որ ամենից հաճախն է տրվում քաղաքացիների կողմից՝ անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի մասին՝

❓Ո՞ր բանկի հաճախորդների համար է գործում կենսաթոշակի հետվճարը։

-Այս պահին կենսաթոշակի 10% հետվճարի ծրագրին միացել են ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ գործընկեր կազմակերպությունները։

❓Միայն խանութներից ու սուպերմարկետներից կատարված գնումներո՞վ է քեշբեք ձևավորվում։

-Ո՛չ, կենսաթոշակի 10% հետվճար ձևավորվում է անկանխիկ ցանկացած վճարումից, այդ թվում՝ դեղատներում, հիվանդանոցներում, հագուստի խանութներում, սննդի կետերում և այլն։

❓Կարո՞ղ եմ կուտակել մի քանի ամսվա կենսաթոշակս, այնուհետ անկանխիկ գնումներ կատարելով ստանալ ոչ թե ամեն ամսվա կենսաթոշակի 10% հետվճարն, այլ՝ կուտակված գումարի 10%-ի չափով հետվճար։

-Այո, սակայն մեկ ամսվա ընթացքում 50,000 դրամից ավելի գնումների դեպքում արդեն հետվճար չի հաշվարկվի։

Կիսվեք այս հոդվածով