«Արցախբանկ» ՓԲԸ «Հոմպլեքս» մասնաճյուղը գործում է Կոտայքի մարզ, գ.Պռոշյան, Գ.Չաուշի 1/48 հասցեով և գտնվում է վերջերս բացված Հոմպլեքս հիպերմոլի առաջին հարկում: Այն աչքի է ընկնում ժամանակակից հարմարավետ դիզայնով, ընդարձակ սրահով և անհրաժեշտ թվային լուծումներով՝ դարձնելով Բանկն ավելի հասանելի և հաճելի միջավայր հաճախորդների և առևտրի կենտրոնի այցելուների համար:
Նորաբաց մասնաճյուղն առաջինն է Բանկի սպասարկման ցանցում, որը հաճախորդների հարմարավետությունից ելնելով աշխատելու է շաբաթվա բոլոր օրերին հատուկ երկարացված գրաֆիկով՝ 11:00-ից մինչև 22:00:
Մասնաճյուղի դռները բաց են թե´ ֆիզիկական և թե´ իրավաբանական անձանց համար: Պրոֆեսիոնալ անձնակազմը հաճախորդների համար կապահովի լիարժեք բանկային ծառայությունների բարձրակարգ սպասարկում, այդ թվում հաշիվների սպասարկում, ավանդների ընդունում, վարկավորում, դրամական փոխանցումների իրականացում, վճարային քարտերի սպասարկում:
«Հոմպլեքս» մասնաճյուղի հաճախորդներն ունեն բացառիկ հնարավորություն օգտվելու մի շարք ծառայությունների մասով արտոնություններից, մասնավորապես.
- Մասնաճյուղում բացված առաջին 100 հատ Mastercard Travel World քարտերը տրամադրվում են առանց քարտի սպասարկման վճարի առաջին տարվա համար և 50% զեղչով՝ մնացած տարիների համար: Հատուկ պայմաններ են գործում նաև Mastercard Standard և Gold քարտերի համար:
- Մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ մասնաճյուղում ֆիզիկական անձանց վարկավորումը կիրականացվի Բանկում գործող պայմաններից մինչև 1.0%-ով ցածր տոկոսադրույքով.
Արտոնյալ պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Ի դեպ, Հոմպլեքս հիպերմոլում քաղաքացիները կարող են հաշված րոպեների ընթացքում ձեռքբերել անհրաժեշտ էլեկտրոնիկա, կենցաղային տեխնիկա, կահույք, տան կահավորման և վերանորոգման ապրանքներ Բանկի առաջարկվող ապառիկի շահավետ պայմաններով՝ երկուշաբթիից կիրակի օրերին մասնաճյուղի աշխատանքային ժամերին:
Արցախբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում