Եվրոգոտու տնտեսության առանցքային ցուցանիշները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ԱՄՆ-Եվրամիություն տնտեսական պատերազմը կարծես թե գտավ իր հանգուցալուծումը. ամեն դեպքում երկու կողմերն էլ հայտարարել են, որ եկել են համաձայնության։ Արդյունքում երկու կողմում մաքսատուրքը հաստատվում է 15% մակարդակում։ Բացի այդ՝ ԵՄ-ն պարտավորվել է հսկայական`$600 մլրդ-ի ներդրումներ կատարել ԱՄՆ տնտեսությունում։ Կգնվի $700 մլրդ-ից ավելի  ամերիկյան էներգակիրներ, ինչպես նաև զենք ու զինամթերք։ ԵՄ այս քայլը, շատերի կողմից բնորոշվեց որպես ամերիկացիների հետ չբախվելու պայմանավորվածություն։

Եվրոպան ապրում է իր վերաարժևորման ժամանակաշրջանը, և այս քայլերի արդյունքում որոշակի ազդակներ են փոխանցվում Եվրոգոտի։ Հիշեցնենք, որ վերջինս միավորում է Եվրամիության անդամ 20 երկիր, որտեղ որպես վճարման միջոց է գործում միասնական եվրո-ն։

Միևնույն ժամանակ, Եվրոգոտում տնտեսական իրավիճակը նկարագրվում է հետևյալ կերպ․

Չնայած Եվրոպայի սրտում ընթացող լայնածավալ ռուս-ուկրաինական պատերազմին՝ Եվրոգոտում 2025թ․ առաջին եռամսյակում տնտեսական աճը հաստատվել է 1․5% մակարդակում։ 12֊ ամսյա գնաճը 2025թ․ հունիսին կազմել է 1․99%։

1 ԱՄՆ դոլարը Եվրոգոտում կարելի է գնել 2025թ․ հունիսին միջինում €0․8674 արժողությամբ։ Նկատենք, որ 2025թ․ հունվարի համեմատ 2025թ․ հունիսին եվրոն արժեզրկվել է շուրջ 10․2%։ 

Անշուշտ, ԱՄՆ-ԵՄ այս գործարքը կկայունացնի եվրոգոտու տնտեսությունը, որն ամբողջովին վերափոխման մեջ է։ Եվրոպացիները փորձելու են սովորել ապրել առանց ռուսական էժան հումքի, ինչն իր հերթին լրացուցիչ ռիսկեր է ստեղծում առանձին տնտեսությունների համար։ Սակայն, մյուս կողմից էլ, գրեթե ամեն ինչ հաղթահարելի է եվրոատլանտյան ամուր դաշինքի պարագայում։       

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով