Ռուսաստանցիներին զգուշացրել են կեղծ ավիատոմսերի վաճառքի կայքերի մասին

1 Min Read

Ռուսաստանցիները գնալով ավելի հաճախ են դառնում կեղծ ավիատոմսերի կայքերի զոհ, որոնք արտաքինից գրեթե չեն տարբերվում իրականներից։ Այս մասին RT-ին հայտնել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի անդամ և «Թվային Ռուսաստան» նախագծի համակարգող Անտոն Նեմկինը։

Նրա խոսքով՝ խաբեբաները մի քանի ժամում կարող են ստեղծել նման կայքեր՝ օգտագործելով ավիաընկերությունների լոգոտիպները, նախապես պատրաստված ձևաչափեր ու կեղծ ամրագրումների ձևեր։ Մարդիկ վճարում են տոմսերի համար, բայց երբ գալիս է ճամփորդելու պահը, պարզվում է՝ ոչ միայն բրոնավորում չի եղել, այլև կայքը՝ ամբողջությամբ անհետացել է։

«Խաբեությունը հաճախ բացահայտվում է հենց օդանավակայանում, երբ մարդիկ փորձում են գրանցվել և իմանում են, որ իրենց անունը ավիաընկերության տվյալների բազայում չկա։ Այդ պահի դրությամբ խարդախները սովորաբար հասցնում են կամ ջնջել կայքը, կամ փոխել դրա հասցեն», — նշել է Նեմկինը։

Նրա խոսքերով՝ ֆիշինգի և դոմենների կեղծման դեմ պայքարը դարձել է թվային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Ռոսկոմնադզորի և իրավապահների հետ իրականացվող համատեղ աշխատանքն արդեն թույլ է տալիս օրական տասնյակ կեղծ կայքեր արգելափակել։ Սակայն քանի որ խարդախները մշտապես նոր հնարքներ են մտածում, բնակչության թվային գրագիտությունը մեծ նշանակություն ունի։

Նեմկինը խորհուրդ է տալիս․

  • Չանցնել կասկածելի հղումներով, հատկապես՝ մեսենջերներից և սոցիալական ցանցերից։
  • Ստուգել կայքի հասցեն՝ այն պետք է սկսվի **https://**-ով, իսկ կողքին պետք է լինի փակ կողպեքի նշանը։
  • Խուսափել կայ

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով