Գերմանական ավտոարտադրողները կարող են կորցնել €10 միլիարդ՝ Թրամփի մաքսատուրքերի պատճառով

1 Min Read

Financial Times-ի փոխանցմամբ՝ Visible Alpha վերլուծական ընկերության հաշվարկներով, Գերմանիայի երեք խոշորագույն ավտոարտադրողների դրամական հոսքերը 2025 թվականին կնվազեն ավելի քան €10 միլիարդով։ Սա պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ սահմանված ներմուծման մաքսատուրքերով։

Ըստ կանխատեսումների՝

  • Mercedes-Benz-ի դրամական հոսքը կնվազի €9,4 միլիարդից մինչև €3 միլիարդ,
  • Volkswagen-ինը՝ €7,1 միլիարդից մինչև €3,5 միլիարդ,
  • իսկ BMW-ինը՝ €4,8 միլիարդից մինչև €4,4 միլիարդ։

Վերլուծաբանների կարծիքով՝ բարձրացված մաքսատուրքերը հանգեցնելու են ԱՄՆ արտահանման և բաղադրիչների ձեռքբերման ծախսերի աճի, ինչպես նաև մատակարարման շղթաների վերափոխման անհրաժեշտության։

Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ գերմանական ավտոարդյունաբերությունը արդեն իսկ բախվում է խնդիրների՝ կապված սպառման դանդաղման և չինական մրցակիցների ակտիվության հետ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով