Չինաստանում բացվել է կլինիկա նրանց համար, ովքեր չեն ցանկանում աշխատել

0 Min Read

 

Ցինհուանդաո քաղաքում բացվել է «Dislike Going to Work Clinic» անվանումով կլինիկա՝ մարդկանց օգնություն տրամադրելու համար, ովքեր իրենց աշխատանքն անիմաստ են համարում, տառապում են հոգնածությունից և տրամադրության անկումներից։

Կենտրոնի տնօրեն Յուե Լիմինի խոսքով՝ կլինիկայի ձևաչափը հնարավորություն է տալիս ստեղծել ավելի հարմարավետ միջավայր, որպեսզի այցելուները չզգան դեպրեսիայի «բռնակալումը»։ Կլինիկայի մասնագետները կուսումնասիրեն խնդրի պատճառները, կկատարեն ախտորոշում և կառաջարկեն համապատասխան բուժում։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով