«Հուլիսի 25-ից «Մեդիա կենտրոն» նախագիծը, հուսով ենք՝ ժամանակավոր սառեցված է։ Այս մասին ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
«Մեր բոլոր նախորդ ծրագրերն ավարտվել են պատշաճ կերպով, ծառայել նախանշված նպատակներին։ ՄԿ ենթակառուցվածքն ամբողջությամբ պահպանված է։ Ցավոք, այս պահին մենք չենք կարող շարունակել նախագծի գործունեությունը, աջակցել քաղհասարակության բազմաթիվ գործընկերների՝ ՄԿ-ում այս կամ այն թեմայի շուրջ քննարկում կամ ասուլիս կազմակերպելու հարցում։ Չենք կարող ինքներս նախաձեռնել կարևորագույն հարցերի ու զարգացումների համատեքստում քննարկումներ ու բանավեճեր, քանի որ այդ ամենն անելու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, որոնք այս պահին առկա չեն։ Այս իրավիճակը ստեղծվել է միջազգային աջակցության ծրագրերի ճգնաժամի արդյունքում»․ Սեդա Մուրադյան՝ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի նախագահ։
Առջևում 2026 թվականի համապետական ընտրություններն են, և Մեդիա կենտրոնը պատրաստ է վերադառնալ՝ որպես հանրային երկխոսության առանցքային հարթակ։ Վերսկսումը հնարավոր է՝ նոր, ռազմավարական աջակցությամբ։
Մենք համոզված ենք, որ հատկապես նախընտրական շրջանում նման հանրային, անկախ հարթակի առկայությունը կարևորագույն նշանակություն ունի: Նման նախագծերը ռազմավարական գործառույթ են կատարում ժողովրդավարական հասարակության մեջ։ Մենք պատրաստ ենք քննարկել աջակցության և գործընկերության մոդելներ՝ ի շահ հարթակի վերագործարկման, քաղհասարակության աջակցության և Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման»:
Սեդա Մուրադյան՝ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի նախագահ»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում