Հրդեհները հասել են թուրքական հանգստավայրեր

1 Min Read

Թուրքիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել՝ արդեն հասնելով Անթալիայի հանգստավայր, ինչպես նաև Աքսու, Մուրատփաշա և Մանավգատ բնակավայրեր: Այս մասին հաղորդում է «Հյուրիեթ» թերթը:

Անթալիայում գրանցվել է երկու առանձին հրդեհ: Հրդեհաշիջման համար օգտագործվում են հրշեջ ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Մուրատփաշա շրջանում իրականացվում են լայնածավալ ցամաքային և օդային գործողություններ՝ ահագնացող հրդեհը մարելու համար:

Քարաբյուք շրջանում տարհանվել են 14 գյուղերի բնակիչներ: Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատում է ուժեղացված ռեժիմով՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հրդեհները տեղայնացնելու և վերացնելու համար:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով