«Ռոսնեֆտի» հնդկական դուստր ձեռնարկությունը մնացել է առանց ղեկավարի

1 Min Read

«Ռոսնեֆտի» մասամբ սեփականության մեջ գտնվող հնդկական նավթավերամշակման «Նայարա Էներջի» ընկերության գործադիր տնօրեն Ալեսանդրո դես Դորիդեսան հրաժարական է տվել ԵՄ պատժամիջոցների պատճառով։ Նրա տեղը կզբաղեցնի ընկերության վետերան Սերգեյ Դենիսովը։

«Ռոյթերսը» գրում է, որ ընկերությունում կառավարման փոփոխությունները «Նայարայի» համար վերջին ցնցումն էին ԵՄ պատժամիջոցների սահմանումից հետո։ Դենիսովին նշանակելու որոշումը կայացվել է տնօրենների խորհրդի հուլիսի 23-ի նիստում։ Նշենք, որ Դենիսովն ընկերությունում աշխատում է 2017 թվականից։

Հիշեցնենք, որ «Ռոսնեֆտը» տիրապետում է «Նայարայի» բաժնետոմսերի 49.13%-ին, իսկ նմանատիպ բաժնեմաս ունի նաև «Կեսանի Էնթերփրայզիս Քո Լտդ» կոնսորցիումը, որը գլխավորում են իտալական «Մարետերրա» խումբը և ռուսական «Յունայթեդ Քեփիթալ Փարթներս» ներդրումային խումբը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով