Ուկրաինային 2025 թվականին Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնության չորրորդ տրանշը «Ուկրաինայի ֆինանսական աջակցության մեխանիզմի» շրջանակներում, որը Ուկրաինայի կառավարությունը խնդրել էր դեռևս հունիսին, կտրամադրվի նախատեսվածից փոքր չափով, քանի որ Ուկրաինան չի կատարել Եվրամիությանը խոստացված 16 բարեփոխումներից 3-ը։ Այս մասին նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Գիլյոմ Մերսիեն, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Չորրորդ տրանշը ամենամեծն է թե՛ միջոցների ծավալի, թե՛ անհրաժեշտ բարեփոխումների քանակի առումով։ Եթե բոլոր ցուցանիշները բավարարվեին և 16 բարեփոխումներ իրականացվեին, Ուկրաինան կստանար 4,5 միլիարդ եվրո», — ասել է Մերսիեն։
Նա հավելեց, որ Կիևը այս տրանշի մասնակի վճարման հայտ է ներկայացրել 2025 թվականի հունիսի 6-ին: «Իր հայտում Ուկրաինան նշել է, որ 16 անհրաժեշտ բարեփոխումներից 13-ը ավարտվել են, մինչդեռ մյուս երեքի իրականացումը դեռևս ընթացքի մեջ է։
Հանձնաժողովը գնահատել է 13 բարեփոխումները որպես իրականացված և առաջարկում է, որ ԵՄ Խորհուրդը Ուկրաինային վճարի 3.05 միլիարդ եվրո՝ որպես Ուկրաինայի ֆինանսական աջակցության ծրագրի չորրորդ տրանշ: Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ երեք չլուծված բարեփոխումներից մեկը վերաբերում է ապակենտրոնացմանը, մյուսը՝ ARMA-ի բարեփոխման մասին օրենքին, իսկ երրորդը՝ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրությանը», — ընդգծեց պաշտոնյան։
Ինչպես հաղորդվում է, Ուկրաինան մինչև 12 ամիս ժամանակ ունի՝ Ուկրաինայի ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում լիարժեք ֆինանսավորում ստանալու համար անհրաժեշտ բոլոր օրենքներն ընդունելու համար, որը մինչև 2027 թվականը նախատեսում է 50 միլիարդ եվրո օգնություն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում