Սերբիան պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ մեկ պայմանով

1 Min Read

Սերբիան պատրաստ է աջակցել հակառուսական պատժամիջոցներին, երբ երկրի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) ակնհայտ լինի։ Այս պայմանը նշել է Սերբիայի եվրոպական ինտեգրման նախարար Նեմանյա Ստարովիչը, նրա խոսքերը մեջբերում է Der Standard-ը։

«Սերբիան պատրաստ է լիովին աջակցել ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, երբ երկրի անդամակցությունը ԵՄ-ին ակնհայտ դառնա, այսինքն՝ անդամակցությունից ընդամենը մի քանի ամիս առաջ։ Բելգրադը նաև հստակ և անվերապահորեն դատապարտել է Ուկրաինայում հակամարտությունը հենց սկզբից», — ասել է քաղաքական գործիչը։

Միևնույն ժամանակ, Ստարովիչը նշել է, որ Բելգրադը հիմա չի աջակցի Մոսկվայի դեմ սահմանափակումներին, քանի որ դրանք «ոչ մի կերպ չեն ազդի Ռուսաստանի վրա, իսկ սերբական տնտեսության վրա՝ հսկայական մասշտաբով»։

Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու երաշխիքների բացակայության դեպքում երկիրը «նման քայլ չի ձեռնարկի»։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով