Թրամփը՝ Ռուսաստանի դեմ երկրորդական պատժամիջոցների մասին

1 Min Read

Միացյալ Նահանգները քննարկում է Ռուսաստանի դեմ երկրորդական պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Մենք դիտարկում ենք այս ամբողջ իրավիճակը։ Հնարավոր է՝ ստիպված լինենք երկրորդական պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ», — ասել է նա։

Լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ն է հավանականությունը, որ դա տեղի կունենա 50 օրից էլ պակաս ժամանակում, Թրամփը պատասխանել է.

«Հնարավոր է»։

Թրամփը նաև գնահատել է Եվրամիության հետ առևտրային համաձայնագիր կնքելու հավանականությունը որպես «50-50»։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով