ԵՄ-ն արագացնում է ռուսական գազից հրաժարվելու գործընթացը

1 Min Read

Եվրախորհրդարանը քննարկում է առաջարկներ՝ ԵՄ-ի կողմից ռուսական գազից հրաժարվելու գործընթացը մեկ տարով՝ 2027 թվականի հունվարից, արագացնելու վերաբերյալ։

Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ առաջարկության մեջ օրենսդիրների կողմից կատարված փոփոխություններ պարունակող փաստաթղթերին։

Անցյալ ամիս ԵՄ-ն խորհրդարանին առաջարկ է ներկայացրել՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը փուլային հրաժարվել ռուսական գազի բոլոր ներմուծումներից։ Այս առաջարկը կծառայի որպես իրավական հիմք փուլային դուրսբերումը արագացնելու լրացուցիչ նախաձեռնություն մշակելու համար։ Գործակալությունը նշում է, որ նոր առաջարկի համաձայն՝ ԵՄ-ն կսկսի նոր և կարճաժամկետ պայմանագրերի փուլային հրաժարումը արդեն 2026 թվականի հունվարից։

ԵՄ դիվանագետների կարծիքով, կառավարությունները, հավանաբար, չեն աջակցի արգելքը մեկ տարով առաջ տանելուն։ Այնուամենայնիվ, օրենսդիրները կկարողանան օգտագործել այս պահանջը որպես բանակցային լծակ այլ փոփոխությունների համար։

Օրինակ, նախաձեռնության հեղինակները առաջարկում են պատժամիջոցներ սահմանել արգելքը խախտող ընկերությունների համար, այդ թվում՝ էներգետիկ առևտրի լիցենզիաների չեղարկում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով