Թուրքիայի ընտանեկան և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը հայտարարել է, որ ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ մինչև 2100 թվականը Թուրքիայի բնակչությունը կարող է կրճատվել մինչև 25 միլիոն։
«Ծնելիության մակարդակը նվազել է մինչև 1.48, ինչը պատմական նվազագույն ցուցանիշ է», — ասել է նա։
Նախարարը նաև նշել է, որ երիտասարդները ավելի ուշ են ամուսնանում և ավելի ուշ են երեխաներ ունենում, և իշխանությունները փորձում են շրջել այս միտումը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Թուրքիայում միջին ընտանիքը ներկայումս բաղկացած է երեք անձից։
Թուրքիայում առաջին ամուսնության տարիքը տղամարդկանց համար 28.3 է, իսկ կանանց համար՝ 25.8։ Մոր միջին տարիքը 29.3 է։
5 տարի անց Թուրքիայում տարրական դպրոցներում աշակերտների թիվը կնվազի 900 հազարով։ TürkStat-ի տվյալներով՝ մինչև 2100 թվականը երկրի բնակչությունը կարող է նվազել մինչև 54 միլիոն, իսկ ՄԱԿ-ի ամենավատ սցենարի դեպքում՝ մինչև 25 միլիոն։
Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ իշխանությունները մի շարք միջոցներ են ձեռնարկում իրավիճակը փոխելու համար: Այսպես, Թուրքիայի Ընտանիքի և երիտասարդության հիմնադրամը տրամադրում է անտոկոս վարկ ամուսնության համար՝ 150 հազար թուրքական լիրայի չափով:
2025 թվականից նորապսակներին առաջին երեխայի համար տրվում է 5 հազար լիրա, երկրորդի համար՝ ամսական 1.5 հազար, երրորդի և հաջորդների համար՝ 5 հազար լիրա: Բացի այդ, ծնողներին տրվում է կես դրույքով աշխատանքի իրավունք երեխայի ծնվելուց հետո:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում