Իրանի և ԵՄ 3 երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև բանակցությունները՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար Երևանի ժամանակով ժամը 10:30-ին մեկնարկել է:
Այն տեղի է ունենում Ստամբուլում գտնվող Իրանի հյուպատոսարանում։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։
Ավելի վաղ՝ հուլիսի 21-ին, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ բանակցությունների նոր փուլը կանցկացվի փոխարտգործնախարարների մակարդակով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում