Սերբիան վերադարձնում է իր ողջ ոսկին

1 Min Read

Սերբիան պլանավորում է իր ողջ ոսկու պաշարները տեղափոխել իր տարածք՝ երկրում ճգնաժամի դեպքում անվտանգության համար, հաղորդում է Bloomberg-ը։

«Սերբիայի կենտրոնական բանկը պլանավորում է իր ողջ ոսկու պաշարները, որոնց արժեքը կազմում է մոտ 6 միլիարդ դոլար, տեղափոխել երկիր՝ ճգնաժամի ժամանակ պաշարների անվտանգությունն ապահովելու համար», — գրում է գործակալությունը։

Ըստ դրա, սա Սերբիան կդարձնի Արևելյան Եվրոպայի առաջին երկիրը, որը չի պահի իր ոսկին այնպիսի ավանդական կենտրոններում, ինչպիսիք են Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն։

Սերբիայի ազգային բանկը նշել է, որ պաշարները վերադարձնելու ջանքերը սկսվել են 2021 թվականին՝ «գլոբալ անորոշության աճի» ֆոնին։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով