50,5 մլրդ դրամի շրջանակում կշարունակվի Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը

1 Min Read
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է, որ  բոլոր պատկերացումները՝ տնտեսական, ոլորտային, քաղաքական, պետական բյուջեի նախագծում արտացոլված են: Հիմնական շեշտադրումներով և նման կառուցվածքով հնարավոր կլինի 2023 թ. իրենց առջև դրված բոլոր խնդիրները լուծել:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2023 թ. նախատեսված է հատկացնել 334,6 մլրդ դրամ, որի շնորհիվ կիրականացվի 23 ծրագիր՝ 137 միջոցառումով: 203,8 մլրդ դրամը կհատկացվի կապիտալ բնույթի ծախսերին և ոչ միայն:
Փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրել է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների համար գալիք տարում նախատեսված հատկացումները:
Ըստ այդմ՝
Տրանսպորտի ոլորտին կհատկացվի 119,6 մլրդ դրամ, կիրականացվի 3 ծրագիր՝ 32 միջոցառումով:
Էներգետիկայի ոլորտին կհատկացվի 27,6 մլրդ դրամ, կիրականացվի 4 ծրագիր՝ 14 միջոցառումով:
50,5 մլրդ դրամի շրջանակում կշարունակվի Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը:
Նախարարությունն իրականացնելու է նաև ճանապարհաշինական, ճանապարհների վերանորոգման և այլ ծրագրեր:
Կիսվեք այս հոդվածով