Ամերիկան Ուկրաինային կվաճառի 330 միլիոն դոլարի զենք

0 Min Read

 ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինային 330 միլիոն դոլարի ամերիկյան զենքի վաճառքը։ Այս մասին հաղորդվել է ԱՄՆ Պաշտպանական համագործակցության գործակալության կայքում։

Նոր օգնության փաթեթը ներառում է 150 միլիոն դոլար M109 ինքնագնաց հաուբիցների սպասարկման և 180 միլիոն դոլար «օդային պաշտպանության աջակցության» համար, հայտնել է Պենտագոնը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով