Իրավիճակը Հարավային Կովկասում մտել է սպասողական փուլ. տարածաշրջանի երկրները սպասում են Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման հնարավոր տարբերակներին։ Մինչ այդ, բարդ են Վրաստան-Ռուսաստան և Վրաստան-ԵՄ-ԱՄՆ փոխհարաբերությունները։ Լարված է իրավիճակը նաև Իրան-Ադրբեջան հարաբերություններում՝ հատկապես ԱՄՆ-Իսրայել հարձակումից հետո։ Բարդ է իրավիճակը նաև Հայաստանի և Վրաստանի ներքաղաքական կյանքում։ Այս ամենով հանդերձ` տարածաշրջանը շարունակում է կառչած մնալ աշխարահաքաղաքական հիմնական խաղացողների «բարի խորհուրդներից»։
Վերոնշյալ բոլոր դրվագներն այս կամ այն կերպ ազդում են Հարավային Կովկասի երեք երկրների տնտեսությունների վրա՝ նպաստելով տնտեսական ցուցանիշների հետևյալ արդյունքներին․
2025թ․ առաջին եռամսյակում ամենաբարձր տնտեսական աճը հաստատվել է Վրաստանում՝ շուրջ 10%:
Ամենացածր տնտեսական աճը Ադրբեջանում է՝ 0․3%։
Հայաստանում տնտեսական աճը մոտ է 5% -ին։
2025թ․ առաջին եռամսյակում գործազրկության ամենաբարձր մակարդակը Վրաստանում է՝ 14․7%, երկրորդ տեղում է Հայաստանը՝ 13․9%, իսկ ամենացածրը Ադրբեջանում է՝ 5․3%։
12֊ամսյա գնաճի ամենաբարձր մակարդակը 2025թ․ հունիսին արձանագրվել է Ադրբեջանում՝ 6%, իսկ Վրաստանում և Հայաստանում գրեթե նույն մակարդակի գնաճ է՝ շուրջ 4%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում