Ռուսական նավթը, գազը և ածուխը չեն կորցնում իրենց գրավչությունը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Ռազմական հակամարտություններից զատ նոր թափ է ստանում տնտեսական պատերազմը։ Թրամփի վարած տնտեսական քաղաքականությունը միայն սրելու է առկա հակասությունները ԱՄՆ-Չինաստան, ԱՄՆ-ԵՄ, ԱՄՆ-Ճապոնիա և աշխարհի համար կենսական նշանակություն ունեցող տնտեսական այլ դերակատարների միջև։ Խելահեղ են թվում Թրամփի կողմից առաջադրված 100 տոկոսանոց մաքսատուրքերը, որոնք սահմանվելու են Ռուսասատնից նավթ, գազ և ածուխ գնող երկրների պարագայում։


Կենտրոնական բանկը մարում է պարտքերը


Ռուս-ուկրաինական պատերազմի այս ժամանակահատվածում կամ 2023թ․ հունվարի 1-ից 2025թ․ հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում ռուսական նավթը, գազը և ածուխը չեն կորցրել իրենց գրավչությունը։ Դրա մասին են վկայում վիճակագրական տվյալները․

Առաջին հորազոնականում է հայտնվել Չինաստանը, որը Ռուսաստանից ներմուծել է հսկայական ծավալների նավթ՝ $142,651,284,322 մլրդ, ածուխ՝ $28,344,746,682 մլրդ, և գազ՝  $26,245,390,368 մլրդ։

Երկրորդ տեղում է Հնդկաստանը, երրորդում՝ Թուրքիան։ Չնայած ԵՄ-ն կոչ է անում չգնել ռուսական էներգետիկ ռեսուրսները, սակայն հենց Միությունն է զբաղեցնում գնորդների ցանկի 4-րդ հորիզոնականը։5-րդ տեղում են այլ երկրները։

Նշենք նաև, որ Թրամփի նոր պատժամիջոցները կգործեն այն դեպքւոմ, եթե 50 օրվա ընթացքում Ռուսաստանը հրադադարի պայմանագիր չկնքի ՈՒկրաինայի հետ։     

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով