Բուրգերը դառնում է ներդրումային ապաստան ճգնաժամի պայմաններում

2 Min Read

Bloomberg գործակալության տվյալներով՝ բուրգերը դարձել է «ապաստանային ակտիվ» բարձրակարգ ռեստորանների համար՝ ինչպես դոլարն է նման դեր խաղում ֆինանսական շուկայում։ Գնաճի պատճառով, մասնավորապես, տավարի մսի գինը վերջին տարում աճել է շուրջ 20%-ով, ինչը ստիպել է նույնիսկ էլիտար ռեստորաններին բուրգերներ ներառել իրենց մենյուում՝ շահութաբերության պահպանման նպատակով։

Օրինակ՝ Նոթինգ Հիլլում գտնվող Dove ռեստորանը առաջին անգամ իր մենյուում ներառել է բուրգեր, որը մատուցվում է սահմանափակ քանակությամբ՝ միայն 10 հատ մեկ ճաշի ընթացքում, ուստի անհրաժեշտ է նախապես ամրագրել սեղան։

Նույն միտումը նկատվում է նաև ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում․ օրինակ՝ Լոնդոնի Burger King-ում երկու «Վոպեր» կարելի է գնել ընդամենը 12 ֆունտով (կտրոնով)։ Առանց զեղչի, մեկ բուրգերը կարող է արժենալ մինչև 8 ֆունտ։ Համեմատության համար՝ բարձրակարգ բուրգերը՝ գաստրոնոմիական հեղինակությամբ, կարող է արժենալ մինչև 18 ֆունտ։

Bloomberg-ը նշում է, որ նման «բյուջետային շռայլություն» հին և հայտնի հնարք է։ Օրինակ՝ Նյու Յորքի 137 տարվա պատմություն ունեցող Peter Luger սթեյք-հաուսում, թանկարժեք մսի մնացորդներից պատրաստվում էին բուրգերներ՝ ոչ միայն առանց վնասի, այլև եկամտաբեր։

Նման մոդելը գործում է նաև Մանհեթենի Grill ռեստորանում, որտեղ նախորդ օրվա $98 արժողությամբ ռիբսերի մնացորդները օգտագործվում են մոտ $30 արժողությամբ սենդվիչներ պատրաստելու համար, որոնք վաճառվում են առանց մենյուի, կենդանի հերթով։

Նման կուլինարային «վերադասավորումներն» օգնում են ռեստորաններին պահպանել շահութաբերությունը՝ միևնույն ժամանակ մատչելի մնալով հաճախորդների համար տնտեսական անկայունության պայմաններում։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով