Գնորդները սկսել են հրաժարվել նոր «ամերիկյան» մեքենաներից

1 Min Read

General Motors ամերիկյան ավտոարտադրողը 2025 թ․ երկրորդ եռամսյակում հայտարարեց մաքուր շահույթի 35% անկման մասին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Շահույթը կազմել է 1,9 մլրդ դոլար։ Ըստ ընկերության զեկույցի՝ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ապրիլին մտցված ներմուծման մաքսատուրքերից հետո GM-ի ընդհանուր ծախսերն արդեն հասել են 1,1 մլրդ դոլարի։

Չնայած ֆինանսական ցուցանիշների վատթարացմանը, ընկերությունը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները և հաստատել է ամբողջ տարվա ֆինանսական կանխատեսումը, որը մայիսին վերանայվել էր՝ հաշվի առնելով առևտրային սահմանափակումների հնարավոր ազդեցությունը (մոտ $4–5 մլրդ)։ Օպերացիոն շահույթը երկրորդ եռամսյակում նվազել է 31,6%-ով՝ հասնելով $3,04 մլրդ-ի։ Հաշվետվության հրապարակումից հետո GM-ի բաժնետոմսերը ընկել են մոտ 6%-ով, հաղորդել է Bloomberg-ը։

Ընկերության գլխավոր տնօրեն Մերի Բառան նշել է, որ ձեռնարկված քայլերը միտված են շուկայում իրենց դիրքերը ամրապնդելուն․

«Մեր ռազմավարական գործողությունները կօգնեն մեզ առանձնանալ մրցակիցներից, կուժեղացնեն կայունությունն ու թույլ կտան այս անցումային փուլից դուրս գալ ավելի ուժեղ և շահութաբեր», — ասել է նա։

Չնայած արտաքին շուկաներում առկա անորոշությանը, GM-ը շարունակում է ներդրումները՝ էլեկտրամոբիլների ոլորտում և արտադրական հզորությունների արդիականացման ուղղությամբ։ Ընկերությունը վստահություն է հայտնել սեփական ռազմավարության նկատմամբ և մտադիր է պահպանել իր տեխնոլոգիական թարմացման ու գլոբալ փոփոխություններին հարմարվելու կուրսը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով