Վերջին շաբաթվա ընթացքում խոշոր կրիպտոինվեստորները («կետերը») DeFi-պրոտոկոլ Aave-ից դուրս են բերել շուրջ $1,7 միլիարդ Ethereum (ETH)։ Aave-ի ներկայացուցիչ Մարկ Ցելլերի խոսքով՝ այդ գումարի մեծ մասը կարող է կապ ունենալ Tron-ի հիմնադիր Ջաստին Սանի հետ։
«Նա միլիարդները տեղաշարժում է այնպես, ինչպես ես գնում եմ մթերք», — նշել է Ցելլերը DL News-ին տված մեկնաբանության մեջ։
Ըստ Arkham պլատֆորմի տվյալների՝ Սանի հետ կապվող հաշիվները երեք օրվա ընթացքում դուրս են բերել ավելի քան $646 մլն ETH։ Բացի այդ, HTX բորսան, որտեղ Սանը խորհրդատու է, դուրս է բերել շուրջ $450 մլն, իսկ Abraxas Capital լոնդոնյան ներդրումային հիմնադրամը՝ ևս $115 մլն։
DL News-ի կողմից հարցված փորձագետները կարծում են, որ մի քանի խոշոր խաղացողների գործողությունները շղթայական ռեակցիա են առաջացրել շուկայում։
ETH-ի նման զանգվածային արտահոսքը հանգեցրել է ժամանակավոր լիկվիդայնության պակասի Aave-ում, ինչի արդյունքում վարկերի տոկոսադրույքները բարձրացել են՝ գերազանցելով 10%։ Սա հարվածել է կրկնակի գրավի (re-staking) ռազմավարություններին, երբ ներդրողները վերցնում են վարկ ETH-ով՝ այն կրկին ներդնելու համար։ Տոկոսադրույքների կտրուկ աճի պայմաններում նման մեխանիզմները դարձել են վնասաբեր, ինչի պատճառով օգտատերերը սկսել են վերցրած վարկերը մարել և դուրս բերել ETH-ը։
Aave-ը Ethereum ցանցի խոշորագույն վարկային պրոտոկոլն է՝ ավելի քան $55 մլրդ ընդհանուր ավանդներով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում