Որո՞նք են շաբաթվա ամենապահանջված ապրանքները Հայաստանում․ ի՞նչ են պատվիրում առցանց գնորդները

2 Min Read

Հայաստանում էլեկտրոնային առևտուրը շարունակում է դինամիկ աճ արձանագրել՝ փոխելով սպառողների առօրյա գնումների վարքագիծը։ Եթե նախկինում առցանց գնումները հիմնականում կապված էին հագուստի կամ տեխնիկայի հետ, ապա այսօր գնալով ավելի շատ հայ սպառողներ նախընտրում են պատվիրել նաև առօրյա օգտագործման ապրանքներ՝ սկսած մանկական սնունդից մինչև կենցաղային նյութեր։

Wildberries-ը վերլուծել է Հայաստանից կատարված պատվերների տվյալները վերջին շաբաթվա կտրվածքով և առանձնացրել է հինգ ապրանքային կատեգորիաներ, որոնք ամենաշատ պահանջարկն են ունեցել տեղական գնորդների շրջանում։

5-րդ տեղ — Էլեկտրատեխնիկա
Տեխնիկայի նկատմամբ հետաքրքրությունը մնում է կայուն բարձր։ Այս շաբաթ ամենաշատը պատվիրել են ականջակալներ, կոշտ սկավառակներ, սմարթֆոններ և լարման կայունացուցիչներ։ Այն ամենը, ինչ անհրաժեշտ է արդյունավետ աշխատանքի և հարմարավետ առօրյայի համար՝ այժմ հասանելի է առցանց։

4-րդ տեղ — Մանկական սնունդ
Հայ ընտանիքները վստահորեն օգտագործում են առցանց հարթակները նաև փոքրիկների խնամքի համար։ Կատեգորիայի առաջատարը կրծքի կաթի փոխարինիչներն են, ինչը վկայում է ծնողների բարձր վստահության մասին առցանց ծառայությունների որակի և հարմարավետության նկատմամբ։

3-րդ տեղ — Գեղեցկության և խնամքի միջոցներ
Սպառողները շարունակում են մեծ ուշադրություն դարձնել իրենց արտաքին տեսքին։ Այս կատեգորիայում ամենապահանջված ապրանքն այս շաբաթ եղել է մարմնի և դեմքի խնամքի լոսիոնը։ Գեղեցկությունն ու խնամքը շարունակում են մնալ առցանց գնումների հիմնական ուղղություններից մեկը։

2-րդ տեղ — Սպորտային աքսեսուարներ
Առողջ ապրելակերպի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել։ Կատեգորիայի ամենապահանջված ապրանքը նիհարեցման գոտին է՝ ընտրություն նրանց համար, ովքեր ձգտում են ակտիվ կենսակերպի և իրենց բարեկեցությանը։

1-ին տեղ — Կենցաղային քիմիա
Վաճառքների բացարձակ առաջատարը՝ կենցաղային ապրանքները, մասնավորապես մաքրող հեղուկները և բիծ հեռացնող նյութերը։ Առցանց գնումները պարզեցնում են կենցաղային գործերը՝ խնայելով ժամանակ և ուժ՝ հատկապես ակտիվ քաղաքային առօրյայի պայմաններում։

Այս տվյալները ևս մեկ անգամ հաստատում են, որ Հայաստանում առցանց գնումները վերածվում են բազմաֆունկցիոնալ գործիքի՝ ամենատարբեր ապրանքների ձեռքբերման համար։ Հարմարավետությունը, հասանելիությունը և ժամանակի խնայողությունը էլեկտրոնային առևտուրը դարձնում են ժամանակակից սպառողական մշակույթի անբաժանելի մաս։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով