Կառավարությունը կստեղծի տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամ, որին վերապահված են լինելու ոլորտի օպերատորի գործառույթները։ Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության նիստի օրակարգում։
Նշվում է, որ չնայած վերջին տարիների ոլորտի աճին, դեռևս մի շարք խնդիրներ մնում են անլուծելի, մասնավորապես՝ հումքի սահմանափակ հասանելիություն, արտադրական բազաների տեխնոլոգիական հնացում, մարդկային կապիտալի պակաս, ներքին շուկայի փոքր ծավալ, արտահանման կազմակերպման դժվարություններ, բրենդի և ճանաչելիության խնդիր, ֆինանսավորման սահմանափակ հնարավորություններ։
Սահմանվում է, որ տեքստիլ ոլորտի օպերատորը և նրա գործունեությունը պետք է հիմնված լինեն Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ստեղծման փորձի վրա։
Նշվում է, որ տեքստիլ ոլորտի օպերատորի ստեղծումը կնպաստի ոլորտի կենտրոնացված, համակարգված զարգացմանը, և կապահովի Որոշմամբ սահմանված օպերատորին վերապահված գործառույթների իրականացումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում