Amazon-ը դարձել է հերթական խոշոր ամերիկյան ընկերությունը, որն հրաժարվում է մասնակցել Չինաստանում իրականացվող գիտահետազոտական նախագծերին։ Ինչպես հաղորդում է Financial Times-ը, ընկերությունը փակելու է իր արհեստական ինտելեկտի լաբորատորիան Շանհայում։
Ավելի վաղ նման քայլեր էին կատարել նաև IBM-ն ու Microsoft-ը։ Փակման որոշումները կապված են ԱՄՆ-Չինաստան աճող գեոպոլիտիկ լարվածության և ԱՄՆ իշխանությունների կողմից Չինաստանի հետ ԱԻ ոլորտում համագործակցության նկատմամբ ուժեղացող վերահսկողության հետ։