Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտնել է, որ հետաքննություն են սկսել Չինաստանից, Եգիպտոսից ու Ռուսաստանից ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ։ Մասնավորապես նշվում է, որ լրացուցիչ հակադեմպինգային տուրքեր կսահմանվեն վերոնշյալ երկրներից ներմուծվող պոլիէթիլենային թաղանթների վրա։
Ըստ հետաքննության արդյունքների՝ վերը թվարկված երկրներից ներմուծումն անարդար մրցակցություն է առաջացնում ներքին շուկայում և վնասում է ներքին արտադրանքին։
Որոշումը հրապարակվել է նաև Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնական տեղեկագրում։
Մասնավորապես՝ Չինաստանից և Եգիպտոսից ներմուծվող պոլիէթիլենային թաղանթը ենթարկվել է 12.85%-ից մինչև 62.94% տուրքերի՝ կախված արտադրողից: Ռուսաստանից ներմուծվող նմանատիպ ապրանքների համար բոլոր արտադրողները կենթարկվեն 47.14 % հակադեմպինգի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում