Ներկայացվել է 800 ձիաուժ հզորությամբ նորացված BMW M5 մոդելը հսկա սպոյլերով

1 Min Read

Տյուինգային AC Schnitzer ատելյեն ներկայացրել է BMW M5 սպորտքարի իր տարբերակը։ Ինչպես հաղորդում է Carscoops-ը, տյուներներն արդիականացրել են ինչպես M5 սեդանը, այնպես էլ Touring ունիվերսալը։

Հիմնական փոփոխությունները վերաբերում են շարժիչին։ AC Schnitzer-ը բարձրացրել է հզորությունը՝ «ստանդարտ» 717 ձիաուժից մինչև 799։ Արդյունքը հնարավոր է դարձել ծրագրային ապահովման թարմացման և նոր արտանետման համակարգի շնորհիվ։ «Հիբրիդ» համակարգի պատճառով նոր M5-ը դարձել է ոչ միայն ամենահզորը, այլև ամենածանրը՝ գրեթե 2.5 տոննա։

Բացի տեխնիկական փոփոխություններից, թյունինգի ենթարկված BMW M5-ը նաև դիզայնային առումով է փոխվել։ Մասնավորապես, տեղադրվել են նոր բամպերներ և ճանապարհային լուսանցքի նվազեցման փաթեթ՝ մեքենան իջեցնելով 20 մմ-ով՝ հասցնելով ընդամենը 95 մմ՝ բազային 115-ի փոխարեն։

M5-ը ստացել է նաև նոր դիզայնով 21-դյույմանոց անիվներ AC Schnitzer-ից՝ տարբեր լայնությամբ անվադողերով։ Թյունինգի փաթեթում ներառված են նաև 7 մմ միջադիրներ անիվների համար։ Հետին մասում՝ թե՛ սեդանը, թե՛ ունիվերսալը ստացել են նոր դիֆֆուզորներ, իսկ M5 Touring մոդելը՝ խոշորացված հետևի սպոյլեր։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով