«Համաձայն պայմանավորվածության՝ քաղաքացին 2024 թվականի մայիսի 21-ին կաշառքի առարկա գումարը միջնորդավորված եղանակով փոխանցել է հիշյալ անձի մատնանշած հաշվեհամարին: Վերջինս էլ հավաստիացրել է, թե իբր ձեռնամուխ կլինի գործընթացի իրագործմանը, սակայն քաղաքացուն վարորդական վկայական տրամադրելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել, փոխարենը՝ կաշառք ստանալու պատրվակով դրամական միջոց է ստացել, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: