Telegram մեսենջերում ներկառուցված Wallet կրիպտոդրամապանակն արդեն հասանելի է ԱՄՆ օգտագործողների համար, հայտնում է CNBC-ն՝ հղում անելով մշակող The Open Platform (TOP) ընկերությանը։
Սկզբում ամերիկյան շուկայի գործարկումը հետաձգվել էր կարգավորման անորոշության պատճառով, սակայն, ըստ TOP-ի ղեկավար Անդրեյ Ռոգոզովի, իրավիճակը սկսել է փոխվել։
ԱՄՆ-ում կրիպտոարժույթ գնելու համար օգտագործվում է MoonPay ծառայության վճարային հարթակը։
2025թ․ հուլիսի սկզբին TOP-ը հայտարարեց, որ գրավի միջոցով ներգրավել է $28,5 մլն՝ $1 միլիարդ ընդհանուր գնահատմամբ։ Ներդրումային փուլը ղեկավարել է ամերիկյան Ribbit Capital վենչուրային ֆոնդը։ Մասնակցել է նաև Pantera Capital-ը, որը 2024 թվականին ներդրում էր արել TON բլոկչեյնի մեջ։ Ստացված միջոցներն ընկերությունը նախատեսում է օգտագործել ԱՄՆ-ում և Եվրոպայում առաջխաղացման համար։
Ռոգոզովը՝ «ВКонтакте»-ի նախկին ղեկավարը, միացել է TOP-ին 2022 թվականին։ Ընկերությունը գրանցված է Աբու Դաբիում և ի սկզբանե կենտրոնացած է եղել Telegram-ում TON էկոհամակարգի զարգացման վրա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում