ՓՄՁ-ներին տրված վարկերի ծավալներն աճել են. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Ձեռնարկատիրական գործունեության անընդհատությունը պահպանելու համար, անկախ ձեռնարկության չափսերից, անհրաժեշտ են լինում լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք ձեռք բելելու նպատակով ձեռնարկատերերը դիմում են բանկերի օգնությանը։

Բանկերն ապահովում են կազմակերպություններին անհրաժեշտ ձեռնարկատիրական վարկային  միջոցներով։ 2025թ․ ապրիլի վերջի դրությամբ ՀՀ ռեզիդենտ կազմակերպություններին տրամադրվել է ֏2․7 մլրդ վարկ։ Ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 17%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 3%-ով։


Ճանապարհորդիր այս ամառ քո մեքենայով. երթուղին սկսվում է Ամիօ բանկից


Դիտարկենք ձեռնարկատիրական վարկերի ծավալները` ըստ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների չափսերի․

ԿԲ վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025թ․ ապրիլի վերջի դրությամբ ՀՀ ռեզիդենտ խոշոր կազմակերպություններին տրամադրվել է ֏1․11 մլրդ ձեռնարկատիրական վարկ։ Այս ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 30%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 3%-ով։

2025թ․ ապրիլի վերջի դրությամբ միջին ձեռնարկությունները ձեռք են բերել ֏413․1 մլն վարկ։ Վերջինս 2024թ․ ապրիլի վերջի համեմատ աճել է 15%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1%-ով։

Փոքր ձեռնարկություններին տրվել է մոտ ֏509 մլն վարկ։ Այս ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 8%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ 2%-ով։

Եվ, վերջապես, գերփոքր կազմակերպությունները 2025թ․ ապրիլին վերցրել են ֏693․1 մլն վարկ։ Վերջինս նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 8%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 3%-ով։


ԱրարատԲանկի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայկական ազգային փառատոնը (տեսանյութ, լուսանկարներ)


Հավելենք նաև` հաշվարկները ցույց են տալիս, որ ձեռնարկատիրական վարկերի ծավալները 2025թ․ ապրիլի վերջին 2021թ․ ապրիլի վերջի համեմատ աճել են շուրջ 5 անգամ։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով