Նավթի գները երեքշաբթի օրը անկում են ապրել, քանի որ առևտրականները մտահոգություն են հայտնել, որ առևտրային վեճերը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև, կարող են թուլացնել համաշխարհային տնտեսական ակտիվությունը և հետևաբար, նվազեցնել էներգակիրների պահանջարկը։
Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում մեկ բարելի դիմաց կազմել է $68,5, ինչը $0,71-ով (1,03%) ցածր է նախորդ վաճառքային փակման գնից։ Երկուշաբթի օրը այդ պայմանագրերի գինը նվազել է $0,07-ով (0,1%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով $69,21-ի։
WTI նավթի սեպտեմբեր ամսվա ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ էժանացել են $0,66-ով (1%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով $65,29-ի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը նվազել էր $0,1-ով (0,2%)՝ մեկ բարելի դիմաց մինչև $65,95։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում