Գնաճ` ռեստորանների, սրճարանների, հանգստի կազմակերպման ծառայությունների ոլորտում. հունիսը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Ընթացիկ տարվա ամռան առաջին ամսում՝ հունիսին, 2024թ․ նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 3․9%, իսկ նախորդ ամսվա համեմատ դիտվել է գնանկում 1․3%-ով։

Արտաքին և ներքին լարվածության պայմաններում գնաճը շարունակում է տատանվել կանխատեսելի միջակայքում։ Գների փոփոխության մասին պատկերը առավել մանրամասնորեն ներկայացված է ստորև․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․ հունիսին 2024թ․ հունիսի համեմատ սպառման ապրանքների գների աճը կազմել է 4․1%, իսկ նախորդ ամսվա համեմատ գնանկումը կազմել է 2․3%։ Նկատենք, որ 2025թ․ հունիսին 2024թ․ հունիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) գներն աճել են 6․2%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ, ընդհակառակը, նվազել են 3․1%-ով։

Ոչ պարենային ապրանքների գները  2025թ․ հունիսին 2024թ․ հունիսի համեմատ նվազել են 0․2%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․5%-ով։

Ծառայությունների գները 2025թ․ հունիսին 2024թ․ հունիսի համեմատ աճել են 3․5%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․7%-ով։


Ճանապարհորդիր այս ամառ քո մեքենայով. երթուղին սկսվում է Ամիօ բանկից


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակչությունն իր հանգիստը հիմնականում պլանավորում է ամռան ամիսներին, անհրաժեշտություն կա նաև ներկայացնելու ճամփորդություններին առնչվող մի շարք ծառայությունների գների փոփոխությունը․

Վիճակագրական Կոմիտեի տվյալների համաձայն՝ 2025թ․ հունիսին 2024թ․ հունիսի համեմատ երկրի ներսում հանգստի կազմակերպման ծառայությունների գներն աճել են 1․5%-ով, միջազգային հանգստի կազմակերպման ծառայությունների գները՝ 22․6%-ով,  ռեստորաններ, սրճարաններ և համանման կազմակերպությունների ծառայությունների գները՝ 2․7%-ով, հյուրանոցային ծառայությունների գները՝ 1%-ով, և օդային մարդատար տրանսպորտի ծառայությունների գները՝ 29․9 %-ով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով