Չինաստանը հունիսին էլեկտրաէներգիայի սպառումը ավելացրել է 5.4%-ով՝ տարեկան հաշվարկով

1 Min Read

Չինաստանում էլեկտրաէներգիայի սպառումը, որն համարվում է երկրի տնտեսական ակտիվության հիմնական ցուցանիշներից մեկը, 2025 թվականի հունիսին ավելացել է 5.4%-ով՝ տարեկան արտահայտությամբ, հասնելով 867 միլիարդ կիլովատ-ժամի (կՎտ.ժ), հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում կատարելով Էներգետիկայի պետական վարչությանը։

Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում սպառումը աճել է 4.9%-ով՝ հասնելով 13.3 միլիարդ կՎտ.ժ, արդյունաբերական ոլորտում՝ 3.2%-ով (548.8 միլիարդ կՎտ.ժ), ծառայությունների ոլորտում՝ 9%-ով (175.8 միլիարդ կՎտ.ժ)։ Քաղաքային և գյուղական բնակչության կողմից սպառումը կազմել է 129.1 միլիարդ կՎտ.ժ՝ աճելով 10.8%-ով։

2025 թվականի առաջին կիսամյակում Չինաստանի ընդհանուր էլեկտրաէներգիայի սպառումը աճել է 3.7%-ով և կազմել է 4.842 տրլն կՎտ.ժ։ Մասնավորապես, բնակչության կողմից սպառումը աճել է 4.9%-ով՝ կազմելով 709.3 միլիարդ կՎտ.ժ։

Նշենք, որ 2024 թվականի արդյունքներով էլեկտրաէներգիայի սպառումը ՉԺՀ-ում աճել էր 6.8%-ով՝ կազմելով 9.852 տրլն կՎտ.ժ։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով