Ռուսաստանում հայտնաբերվել է խաբեության նոր սխեմա

1 Min Read

Ռուսաստանում հայտնաբերվել է խաբեության նոր մեթոդ, երբ խաբեբաները զանգահարում են որպես MAX մեսենջերի աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է «Код Дурова» պարբերականը։

Խաբեբաները համոզում են զոհին, որ պետք է շտապ ակտիվացնել այսպես կոչված «անվտանգության հաշիվ», որպեսզի տվյալները պաշտպանված լինեն։ Այդ նպատակով նրանք պահանջում են արտասանել «Госуслуги»-ից ստացած SMS-հաստատման կոդը, պատճառաբանելով, թե իբր մեսենջերը սերտ ինտեգրված է պետական ծառայությունների համակարգի հետ։ Իրականում նման ինտեգրում դեռևս չի իրականացվել, այն գտնվում է պատրաստման փուլում։

Փորձագետները հորդորում են երբեք չհանձնել SMS-կոդերը երրորդ անձանց և նախազգուշացնել ձեր հարազատներին ու ծանոթներին այս սխեմայի մասին։

Բացի այդ, Ռուսաստանում հաճախացել են դեպքերը, երբ խաբեբաները զանգահարում են որպես մարկետփլեյսների կամ սուրհանդակային ծառայությունների աշխատակիցներ՝ ասելով, թե իբր ձեզ համար կա վճարված և առաքման պատրաստ հանձնուք։ Եթե դուք ասում եք, որ ոչինչ չեք պատվիրել, ձեզ ասում են, որ դա կարող է լինել նվեր, սխալ կամ ուրիշի պատվեր՝ ձեր անունով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով