Բնակարանի արժեքը Երևանում, Թուրքիայից Հայաստան արտահանումը, հայերի միջին ամսական աշխատավարձը․ Շաբաթը՝ թվերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներ․ ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ։

Հրաժեշտ թղթե քյուառներին։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը կշարունակի գործել վճարման 3 տարբերակով. տրանսպորտային քարտ. անհպում բանկային քարտ բջջային հավելված:

֏288,531․ ճիշտ այսքան է կազմել մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը 2025թ․ մայիսին։ Նախորդ տարվա համեմատ աշխատավարձն աճել է 4․2%-ով։

Ի՞նչ արժէ բնակարանը Երևանում։ 2025թ. մայիսին բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում կազմել է 880,100 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 3% անկում։ Ամենմատչելի բնակարանները Նուբարաշենում են՝ 1քմ 236,000 դրամ։

Կենտրոնական բանկը զգուշացնում է` շինարարության ոլորտում վարկերն արագ են աճում, ինչը կարող է ռիսկային լինել, եթե նորակառույցների նկատմամաբ համարժեք պահանջարկ չլինի։

Հիշեցնենք, որ 2025թ․ մայիսինՀՀ տնտեսության մեջ շինարարության ծավալը կազմել է 48,879 մլն.դրամ Ռուսական շուկան կրկին մերժում է հայկական կոնյակը։ Պետական չափորոշիչներին չհամապատասխանող հայկական կոնյակի մասնաբաժինը հասել է 85%–ի․ այս մասին հայտարարել է «Սոյուզկոնյակ»-ը և ռուսական այլ ընկերություններ։

Որքա՞ն է կազմել Թուրքիայից Հայաստան արտահանումը։ Ըստ Թուրքիայի առևտրի նախարարության և արտահանողների միության՝ 2025-ի 1-ին կիսամյակում Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 106.000 դոլար։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով