Զբոսաշրջության հոսքն ու հյուրանոցային տնտեսությունը ՀՀ-ում. Ինչ են փաստում թվերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

 Զբոսաշրջիկների հոսքի անկումն իր շղթայական ազդեցությունն է թողնում ոչ միայն հենց զբոսաշրջության, այլև հարակից գրեթե բոլոր ոլորտների վրա։ Նկատենք, որ 2025թ․ առաջին եռամսյակւոմ զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է  386,741 մարդ։ Վերջինս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 11%-ով։

Սակայն, հետաքրքիրն այն է, որ հյուրանոցային տնտեսությունում տեղավորված զբոսաշրջիկների թվաքանակը, ընդհակառակը, աճել է 4․7%-ով։

Միևնույն ժամանակ, զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայությունների ծավալը 2025թ․ առաջին եռամսյակում կազմել է ֏ 4,872.4 մլն` 2024թ․ առաջին եռամսյակի համեմատ նվազելով 9․9%-ով։

Ուսումնասիրենք իրավիճակը տարեկան կտրվածքով՝ դիտարկելով հյուրանոցային տնտեսության օբյեկտների հասույթի և զբոսաշրջային գործակալությունների ու օպերատորների գործունեության, տեղերի ամրագրման և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայությունների ծավալների դինամիկան 2019-2024թթ ժամանակահատվածում․

Նկատենք, որ 2024թ․ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 2․2 մլն մարդ, որը 2023թ․  համեմատ նվազել է 4․7%-ով։ Այս պարագայում, հյուրանոցային տնտեսությունում տեղավորված զբոսաշջիկների թվաքանակը ևս նվազել է 3․1%-ով։

2024թ․ զբոսաշրջիկների այս թվաքանակին սպասարկել է թվով 1,540 միավոր հյուրանոց և հյուրանոցային հանգրվան։ Նկատենք, որ 2024թ․ 2023թ․ համեմատ հյուրանոց և հյուրանոցային հանգրվանների թվաքանակն ավելացել է 95 միավորով։

Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում աշխատողների միջին ցուցակային թվաքանակը 2024թ․ կազմել է 9,255 մարդ։ Վերջինս 2023թ․ համեմատ աճել է 5%-ով:

2024թ․ դրությամբ հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հասույթը կազմել է ֏65,812 մլն` 2023թ․ համեմատ նվազելով 3%-ով։

Մյուս կողմից, զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեության, տեղերի ամրագրման և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայությունների ծավալը 2024թ․ կազմել է ֏29,589․5 մլն։ Վերջինս 2023թ․ համեմատ աճել է շուրջ 18%-ով։


Արդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Վիճակագրական տվյալները նաև փաստում են, որ զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ ոլորտում իրականացված ներդրումների զուտ հոսքերի, այսինքմ`հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերությունների ծավալը կազմել է ֏21․5 մլն. իրականացվել է Ֆրանսիայի կողմից։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով