ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Հայաստանում 2022 թ.-ի հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առևտրաշրջանառության ծավալներն աճել են 13,6 %-ով՝ կազմելով 2,606,266․1 մլն դրամ։ Վերջինիս մոտ 39 %-ը ձևավորվում է մանրածախ առևտրի հաշվին։ Մանրածախ առևտրի ծավալները 2022 թ.-ի հունվարի-օգոստոսին, 2021 թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ, աճել են 2,3 %-ով։

Կառավարության տնտեսական աճերը կարծես այն ազդեցությունը չեն ունենում մանրածախ առևտրի վրա։ Դրա մասին են վկայում մի շարք անկումները մանրածախ առևտրի տարբեր օբյեկտներում․

Գծապատկեր 1․ Մանրածախ առևտրի ծավալները` ըստ առևտրի իրականացման վայրի 2022 թ.-ի հունվար-օգոստոսին

Մանրածախ առևտրի ծավալների մոտ 79 %-ը կամ 796,402․4 մլն դրամը պատկանում է խանութներին, որոնցում առևտրի ծավալները 2022 թ․-ի հունվար-օգոստոսին, 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 3,7 %-ով։

Սպառողական ապրանքների շուկաներում շրջանառության ծավալները կազմել են 41,695․4 մլն դրամ։ Վերջինիս մասնաբաժինը ընդհանուր առևտրաշրջանառության ծավալներում կազմել է ընդամենը 4,1 %։ 2022 թ․-ի հունվար-օգոստոսին, 2021 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական ապանքների շուկաների շրջանառության ծավալները նվազել են մոտ 17 %-ով։

Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների շրջանառության ծավալները, որոնք կազմում են առևտրաշրջանառության ծավալների ընդամենը 1,1 %-ը, 2022 թ.-ի հունվար-օգոստոսին 2021 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 9,9 %-ով՝ կազմելով 10,579 մլն դրամ։

Կրպակների շրջանառության ծավալները 2022 թ.-ի հունվար-օգոստոսին կազմել են 14,868․5 մլն դրամ։ Այս ծավալներով կրպակների շրջանառության մասնաբաժինը առևտրաշրջանառության ընդհանուր ծավալներում կազմել է 1,5 %։

2022 թ.-ի հունվար-օգոստոսին, 2021 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրպակների առևտրաշրջանառության ծավալները նվազել են մոտ 10 %-ով։ Առևտրի այլ օբյեկտների մեջ ներառված են շարժիչային և կենցաղային վառելիքի մանրածախ առևտրի կետերը։ Վերջիններիս առևտրաշրջանառության ծավալների մասնաբաժինը ընդհանուր առևտրաշրջանառությունում կազմել է 14,4 % կամ 145,907․3 մլն դրամ։ Վերջինս 2022 թ.-ի հունվար-օգոստոսին, 2021 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է մոտ 4 %-ով։

Կիսվեք այս հոդվածով