Նավթի գները բարձրանում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ֆոնին

1 Min Read

Նավթի համաշխարհային գները ուրբաթ կեսօրին բարձրացել են 1%-ով՝ Ռուսաստանի դեմ ԵՄ 18-րդ պատժամիջոցների փաթեթի համաձայնեցումից հետո, որը ներառում է ռուսական նավթի և դրանից պատրաստված նավթամթերքի գների վերաբերյալ միջոցառումներ: Դրա մասին են վկայում առևտրային տվյալները:

Երևանի ժամանակով ժամը 15:39-ի դրությամբ Brent նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0.85%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 70.11 դոլարի, իսկ WTI օգոստոսյան ֆյուչերսները բարձրացել են 1.04%-ով՝ հասնելով 68.25 դոլարի:

ԵՄ խորհուրդը ուրբաթ օրը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր, 18-րդ պատժամիջոցների փաթեթը՝ հայտարարելով նավթի գնի առաստաղի փոփոխման ավտոմատ մեխանիզմի ներդրման մասին: ԵՄ-ն նաև իջեցրել է նավթի առավելագույն գինը 60 դոլարից մինչև 47.6 դոլար մեկ բարելի համար:

Նաև, պատժամիջոցների 18-րդ փաթեթի շրջանակներում ԵՄ-ն արգելք է սահմանում ռուսական նավթից արտադրված նավթամթերքի ներմուծման վրա երրորդ երկրներից:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով