Էստոնիան պատժամիջոցներ է կիրառել վրացի 19 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի նկատմամբ, հաղորդում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան ստորագրել է հրահանգ, որով Էստոնիայի պատժամիջոցների ցանկում ավելացվել են ևս 19 բարձրաստիճան վրացի պաշտոնյաներ։ Մուտքի արգելքը վերաբերում է, մասնավորապես, Վրաստանի արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, պատգամավորներին, դատախազներին, դատավորներին և նախկին ոստիկանապետին», — ասվում է հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ցախնայի խոսքով՝ պատժամիջոցները սահմանվել են «խաղաղ ցուցարարների, լրագրողների և ընդդիմության ներկայացուցիչների հետապնդման» համար։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ Էստոնիան արգելել է մուտքը վրացի 102 պաշտոնյայի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում