Իրանը և ԵՄ3-ը կքննարկեն միջուկային համաձայնագիրը

1 Min Read

Իրանի և ԵՄ3-ի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) դիվանագետները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում՝ միջուկային համաձայնագիրը քննարկելու համար, հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

«Իրանի և ԵՄ3-ի բարձրաստիճան դիվանագետները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում՝ հնարավոր միջուկային համաձայնագիրը քննարկելու համար», — գրել է Ռավիդը սոցիալական ցանցերում։

Լրագրողի խոսքով՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում կամ Ժնևում, և Իրանը կարող են ներկայացնել փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին և միջազգային հարցերով փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։

Ուրբաթ օրը ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Ժան-Նոել Բարոն, Դեյվիդ Լամմին և Յոհան Վադեֆուլը Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաքչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել են, որ կարող են վերականգնել Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցները մինչև ամռան վերջ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով