BRICS-ը արագ մարում է․Թրամփ

1 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ BRICS-ը արագորեն մարում է անդամ երկրների վրա առևտրային սակագներ սահմանելու իր խոստումից հետո։ Նա այս մասին ասել է Սպիտակ տանը տեղի ունեցած կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։

«Եվ գիտեք, կա մի փոքրիկ խումբ, որը կոչվում է BRICS։ Այն արագորեն մարում է», — ասել է Թրամփը։

«BRICS-ը ցանկանում էր փորձել դուրս մղել դոլարը, նրա գերիշխանությունն ու կարգավիճակը։ Եվ ես ասացի, որ մենք 10% սակագին կսահմանենք BRICS կոնսորցիումի մաս կազմող բոլոր երկրների համար։ Եվ հաջորդ օրը նրանք հանդիպում ունեցան, որին գրեթե ոչ ոք չներկայացավ։ Նրանք ասացին. «Թողեք մեզ հանգիստ։ Մենք սա չէինք ուզում»»։

Այնուամենայնիվ, Թրամփը չի մանրամասնել, թե որ հանդիպման մասին է խոսքը։

Նա նաև ընդգծեց ԱՄՆ դոլարի պաշտպանության կարևորությունը. «Ոչ, մենք թույլ չենք տա, որ դոլարը թուլանա։ Եթե մենք ունենանք խելացի նախագահ, մենք երբեք թույլ չենք տա, որ դոլարը թուլանա։ Եթե մենք ունենանք մի հիմար, ինչպես նախորդը, նա թույլ կտա դա։ Եթե դուք նրան հարցնեիք դոլարի անկման մասին, նա պատկերացում չէր ունենա, թե ինչ է կատարվում։ Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ դա կրկին պատահի»։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով