Փաշինյանի թիմը հաջորդ շաբաթ Պետրոսյանի հետ պետք է իր աշխատանքը սկսի ՀԷՑ-ում. «Ժողովուրդ»

1 Min Read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխանությունները կարծում են, թե իրենք Սամվել Կարապետյանի նկատմամբ առաջին հաղթանակը տոնել են, քանի որ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում իրենց հաջողվել է ՀԷՑ-ը «խլել» Կարապետյանների ձեռքից։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը մեծ հույսեր է կապում արդեն նախկին ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, որը, ինչպես տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվելու է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ:

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը այդ հարցով արդեն մի քանի փակ հանդիպումներ է ունեցել Ռոմանոս Պետրոսյանի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են ՀԷՑ-ի մոտ 7000 աշխատակցի՝ իրենց վերահսկողության տակ վերցնելու հարցը:

Փաշինյանի թիմը հաջորդ շաբաթ Պետրոսյանի հետ պետք է իր աշխատանքը սկսի ՀԷՑ-ում:

Իշխանության պարբերականի աղբյուրները փոխանցում են, որ Պետրոսյանին կհաջողվի ՀԷՑ-ի աշխատակիցներին իր վերահսկողության տակ վերցնել, քանի որ վերջինս տարբեր ներքին հարցերում կարողացել է հաշտեցնել կողմերին:

Ի դեպ, այս թեժ իրավիճակից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է մեկնել մինչև հուլիսի 23-ը: Այս հարցից հետո թերևս կանցնեն Կաթողիկոսի հեռացման թեմային»։

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով