Համագործակցություն ԵՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հետ

1 Min Read

Ամիօ բանկը և ԵՊՏՀ Գյումրու մասնաճյուղը ստորագրել են համագործացության հուշագիր՝ Amio Era բարեգործական ծրագրի շրջանակում:

Այս համագործակցության շնորհիվ համալսարանի միջին և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Amio Era ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի փոխհատուցում բանկի կողմից:

Գյումրին ինչպես միշտ ջերմ էր։ ԵՊՏՀ Գյումրու մասնաճյուղում Ամիօ բանկի ներկայացուցիչները սիրով հյուրընկալվեցին։ Համալսարանը կազմակերպեց շրջայց, որի ընթացքում հնարավորություն ընձեռվեց ավելի մոտիկից ծանոթանալ ուսումնական միջավայրին և ուսանողական կյանքին։ Հանդիպումը նպաստեց երկկողմ համագործակցության ամրապնդմանը և հետագա ծրագրերի զարգացմանը։

Հավելենք, որ Ամիօ բանկը երկրորդ անգամ է իրականացնում Amio Era կրթական բարեգործական ծրագիրը, որի շրջանակում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի միջին և բարձր առաջադիմությամբ այս տարի արդեն մինչև 50 ուսանողի կտրամադրվի կրթավճար:

Ծրագրի մանրամասները հասանելի են Amio Era-ի ինստագրամյան էջում և պաշտոնական կայքում:

Amio Era. կրթությունը հնարավորություն է…

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից


Դարձիր Ամիօ բանկի հաճախորդ և ամեն ամիս ստացիր 5% քեշբեք


 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով