VK ընկերության բաժնետոմսերի արժեքը բարձրացել է․ ինչի հետ է կապված այս փոփոխւթյունը

1 Min Read

2025 թվականի հուլիսի 18-ին, ուրբաթ օրը, VK ընկերության (VKCO) բաժնետոմսերը աճել են 2,26%-ով՝ հասնելով առավելագույնը ₽329,9 մեկ բաժնետոմսի դիմաց։ Տվյալ պահին՝ Մոսկվայի ժամանակով 12:08-ին, այդ ցուցանիշը արձանագրվել է առևտրի տվյալներով։ Մեկնարկից  10 րոպե անց՝ ժամը 12:17-ին, աճը նվազել է մինչև 1,54%, բաժնետոմսերը վաճառվել են ₽327,6-ով։

Տեխնոլոգիական ընկերության ցուցանիշների աճը պայմանավորված է Ռուսաստանի Պետդումայի ՏՏ կոմիտեի նախագահի տեղակալ Անտոն Գորելկինի հայտարարությամբ, որի համաձայն՝ Meta-ին պատկանող մեսենջեր WhatsApp-ը «շատ մեծ հավանականությամբ կներառվի ոչ բարեկամական երկրների ծրագրային ապահովման ցուցակում», որի նկատմամբ կկիրառվեն սահմանափակումներ։ Այդ ցուցակը մշակվում է Ռուսաստանի կառավարության կողմից՝ նախագահի հանձնարարությամբ։

Գորելկին նշել է, որ WhatsApp-ի փոխարինողը կարող է դառնալ ազգային մեսենջեր, որի մշակմամբ արդեն զբաղվում է VK ընկերության միավորներից մեկը։

Բացի այդ, պատգամավորը նշել է, որ Telegram-ի իրավական կարգավիճակը դեռևս ամբողջությամբ հստակ չէ, քանի որ Ռուսաստանի Ռոսկոմնադզորի ռեեստրում դրա գրանցման երկիրը նշված է Բրիտանական Վիրջինյան կղզիները, իսկ գլխավոր գրասենյակը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով