— Ծրագրից օգտվելու համար խաղողի մթերումների պայմանագրերի կնքման՝ օգոստոսի 1-ը վերջնաժամկետը 2025 թվականի համար երկարաձգել մինչև սեպտեմբերի 1-ը.
— 2022-2023 թվականներին խաղողի մթերման նպատակով ներգրավված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները երկարաձգել լրացուցիչ մինչև 6 ամիս ժամկետով և մինչև 6 ամիս ժամկետով երկարաձգել վարկերի մայր գումարների մարման ժամկետները՝ ֆինանսական կառույցների համաձայնությամբ, պայմանով, որ շահառուները ֆինանսական կառույցներին կներկայացնեն 2025 թվականի խաղողի մթերումների համար կնքված պայմանագրեր, որոնց արժեքը գերազանցում է վարկերի մայր գումարի մարման երկարաձգվող ամիսների համար սահմանված ժամանակացույցով նախատեսված մարումների գումարների հանրագումարի չափը.
— 2022 և 2023 թվականներին տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները մինչև 6 ամիս ժամկետով երկարաձգելու դեպքում նույն ժամկետով երկարաձգել նաև տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները.
— վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ լրացուցիչ և մարման ժամկետները երկարաձգելու համար սահմանվող նախապայմանի խախտման դեպքում երկարաձգված ժամկետներում տրամադրված սուբսիդավորման գումարները ենթակա են վերադարձման։