Ըստ հիմնավորման՝ նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման հնարավորությունները՝ հատկապես կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերում:
Արդյունքում՝ լայնորեն կկիրառվի «Մեկ առողջություն» սկզբունքը, որն իր մեջ ներառում է մարդկանց, կենդանիների և բույսերի համար վտանգավոր վարակների նկատմամբ հսկողությունը, կանխարգելումը և տարբեր բռնկումների ժամանակ պատշաճ արձագանքումը: Զգալի միջոցառումներ են նախատեսված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության իջեցման ուղղությամբ: